Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը

ՀՀ և Ադրբեջանի միջև «սառեցված» հակամարտությունն սկսում է եռալ. The NY Times (լուսանկարներ)

Ամերիկյան The New York Times թերթում տպագրվել է Էլեն Բերիի «Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառեցված» հակամարտությունն սկսում է եռալ» խորագրով հոդվածը.


«1990-ական թվականներից Ադրբեջանը փորձում է վերահսկողություն հաստատել գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում և այնտեղ վերադարձնել էթնիկ ադրբեջանցիներին, որոնք պատերազմի արդյունքում ստիպված են եղել լքել իրենց տները։ 1994 թվականի զինադադարի կնքումից հետո միջազգային միջնորդությամբ բանակցություններ են ընթանում խնդրի կարգավորման շուրջ։ Այդ գործընթացը բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվելու այս ամիս, երբ կողմերը հանդիպում կունենան Ռուսաստանի Կազան քաղաքում։


Սակայն մարդիկ մեծ ակնկալիքներ չունեն այդ հանդիպումից, նրանց համբերությունը սկսել է հատել։ Օրինակ՝ դիպուկահարների դասընթացների հաճախող 34-ամյա Շաֆագ Իսմայիլովան նշում է, որ ավելի լավ է պատերազմին մասնակցի, քան ապարդյուն սպասի ևս 20 տարի։ Նրա ընկերուհի Շաֆագ Ամրահովան իր հերթին նշում է, թե պատերազմը հավասարաչափ վատ է բոլորի համար, սակայն երբեմն իրավիճակը դա է պահանջում։


Խորհրդային միությունը որպես ժառանգություն թողեց մի շարք գլխացավանքներ՝ Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը Մոլդովայում և Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանում։ Դրանք բոլորն էլ գտնվում են «սառեցված» վիճակում, սակայն 2008 թվականի Վրաստանի փորձը ցույց տվեց, թե որքան շուտ դրանք կարող են «ջերմանալ»։


Հայաստանին ձեռնտու է Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը։ Ադրբեջանը մի փոքր հեռուն է նայում. թեև նա հեշտությամբ կարող էր վտարել հայկական զորքերին, սակայն վախենում էր, որ Հայաստանին օգնելու համար Ռուսաստանը կարող էր ուղարկել իր բանակը, ինչպես որ տեղի ունեցավ Հարավային Օսիայի պարագայում։


Սակայն պայմաններն աստիճանաբար փոխվեցին վտանգավոր ուղղությամբ։ ԵԱՀԿ միջնորդությամբ տարվող բանակցությունները ձախողվեցին անցած տարի՝ հետին պլանում թողնելով «հիմնարար սկզբունքների մասին» համաձայնագիրը։


Ներկայումս կողմերը բանակաշինական մեծ աշխատանքներ են իրականացնում։ Ադրբեջանն առավել լուրջ ֆինանսական միջոցների է տիրապետում։ Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով, 2003 թվականից սկսած՝ Ադրբեջանը 20 անգամ մեծացրել է իր ռազմական (պաշտպանական) ծախսերը։


Ադրբեջանի նախագահի ավագ խորհրդական Ալի Հասանովը նշում է, որ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չի սկսվի վաղը կամ վաղը չէ մյուս օրը։ Ըստ նրա՝ Բաքուն խորապես հիասթափված է միջազգային միջնորդությունից, քանի որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն կատարել այն, ինչ նախապես խոստացել էին։ Բացի այդ, ԱՄՆ-ի համար առավել կարևոր են Աֆղանստանը, Իրաքը, Հյուսիսային Աֆրիկան, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգը, քան Լեռնային Ղարաբաղը։  


Բաքվի՝ ակտիվ գործողությունների դիմելու խթաններից մեկը փախստականների խնդիրն է։ ՄԱԿ-ի տվյալներով, Ադրբեջանում առկա է 586,013 փախստական, որը կազմում է նրա բնակչության 7 տոկոսը։ Միջազգային վերաբնակեցման հետազոտական կենտրոնը նշում է, որ դա աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։


Ադրբեջանական կողմը նշում է, որ այդ փախստականներն այլևս չեն կարող տանել իրենց դրությունը, նրանք պատերազմ են ցանկանում, նրանք այլևս չեն հավատում որևէ խոստման»։



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում