Ուրբաթ Եմենի հարավում շուրջ 40 մարդ է զոհվել բանակի ռազմաբազայի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ուժային կառույցների իր ներկայացուցիչներին:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Շաբվա շրջանում: Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ահաբեկիչները:
Եմենում անկայուն իրավիճակը պահպանվում է 2011թ. իշխանափոխությունից հետո: Երկրի տարածքում գործում է «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումը, որն աշխարհում ամենաակտիվ ահաբեկչական խմբավորումներից մեկն է:








































