People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաոճային կանանց վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է Քերի Վաշինգտոնը: Պարբերականն իր ընտրությունը մեկնաբանել է նրանով, որ հանրության մեջ նրա յուրաքանչյուր հայտնվելը իսկական հիթ է դառնում: Վաշինգտոնն այն քիչ հոլիվուդյան դերասանուհիներից է, որոնք երբեք չեն վրիպում կարմիր գորգի համար հանդերձանք ընտրելիս կամ հայտնի շոուի մասնակցելիս, հաղորդում է spletnik.ru-ն:
Վարկանշային աղյուսակի հաջորդ հորիզոնականները աստղերին հատկացվել են որոշակի արժանիքների համար, լինի դա ճիշտ ջինս կրելու կարողություն կամ կիրքը դեպի նորաձևություն: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնված Ջենիֆեր Լոուրենսը ստացել է Fashionista տիտղոսը` նորաձև փորձարկումների համար:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նիկոլ Ռիչին: Պարբերականի խմբագիրները նրա ոճն անվանել են «փորձարկային»: «Ջինսերի թագուհի է» դարձել Զոուի Սալդանը, իսկ Էմմա Սթոունը վարկանշային աղյուսակում ներառվել է որպես «դասական ոճի հիանալի մարմնացում»։
«Փողոցային ոճի» գիտակ է ճանաչվել Քեյթ Բոսուորթը, իսկ Ջեսիկա Չեսթեյնը ստացել է «կարմիր գորգի պոֆեսիոնալ» տիտղոսը:








































