Monday, 06 05 2024
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

Երկիրը ղեկավարեք շախմատի ֆեդերացիայից

Երբ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճեց Եվրոպայի լիգայի չեմպիոնը, թաքուն հույսեր արթնացան, թե ֆուտբոլը կդառնա այն հարթակը, որում կարձանագրենք թեկուզ փոքր, բայց որակական հաղթանակ:

Առաջացավ ճեղքման հույս, որը թույլ կտար երկխոսել քաղաքակիրթ աշխարհի հետ, մեր դրական արդյունքով ներկայանալ աշխարհին: Սակայն այս հույսերը մեռան երկու շաբաթ հետո, երբ պարզվեց, բացահայտվեց, որ Հենոյի հաջողությունը նրա անձնական տաղանդի, այդ տաղանդի իրացումն ապահովող համակարգի կենսունակության դրսևորումն է և, ըստ էության, որևէ առնչություն չունի հայկական ֆուտբոլի հետ: Եթե կուզեք՝ Մխիթարյանի հաջողությունն ինչ-որ տեղ մարտահրավեր է հայկական ֆուտբոլի օլիգարխիկ կառավարմանը, Հենոյի ֆուտբոլն այլընտրանք է հայկական կոնտրֆուտբոլին: Բայց Ռուբեն Հայրապետյանի համակարգը, ավելի ճիշտ՝ Հայաստանի քրեաօլիգարխիան՝ Հայրապետյանի դեմքով, հաջողությամբ դիմագրավեց Մխիթարյանի «մարտահրավերին»:

Քրեաօլիգարխիկ մտածողության հաղթանակը՝ թեկուզ ֆուտբոլում, Հայաստանի անհեռանկարայնության հերթական դրսևորումն է, մարտնչող տգիտության, միջակության հաղթանակն անհատի, նրա տաղանդի դեմ: Նույնը վերաբերում է շախմատին, թեև, բարեբախտաբար, այն ավելի անհատական մարզաձև է, և մեր գործող շախմատիստների վրա ավելի քիչ են ազդում համակարգային արատներն ու քմահաճույքները: Բայդ դրանք ազդում են շախմատի զարգացման վրա, խոչընդոտում են նոր «Արոնյանների» կայացմանը: Նույն կոնտրաստն է, ինչը մենք տեսնում ենք ֆուտբոլում:

Այս օրերին բոլորս ոգևորված ենք Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարում Լևոն Արոնյանի ֆանտաստիկ խաղով: Դարձյալ հույսեր, Հայաստանի քաղաքակրթական մեկուսացումը հաղթահարելու շանս, հնարավորություն: Սակայն այս դեպքում նույնիսկ երկու շաբաթ սպասելու անհրաժեշտություն չեղավ՝ հասկանալու համար, որ Լևոնի հաղթանակը բացառապես նրանն է, նրա անձնական տրիումֆն ու հաջողությունը և, ըստ էության, կապ չունի ոչ Հայաստանի և ոչ էլ հայկական շախմատի հետ:

Երեկ փոխվել է Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը, որովհետև, չզարմանաք՝ փոխվել է այս մարզի մարզպետը: Տեսնո՞ւմ եք՝ Արոնյանի հաղթանակի ֆոնին ինչպիսի «դարակազմիկ» փոփոխություններ են տեղի ունենում շախմատային «թիկունքում»:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ դա նշանակում է, որ նրա գլխավորած ֆեդերացիան, մեր մենթալիտետին հանգույն, պետք է կառավարվի ոչ թե այս մարզաձևի առանձնահատկություններին բնորոշ, այլ մեր պետական բուրգին հատուկ կառուցվածքով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սա հակասում է սպորտի ապաքաղաքականացման, ֆեդերացիայի անկախության սկզբունքներին, մի շարք տեղական ու միջազգային կանոնադրությունների: Ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Սարգսյանը շախմատի ֆեդերացիա ներմուծում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը, և առնվազն այնպիսի տպավորություն է, որ նա 2018-ի ապրիլից հետո երկիրը ղեկավարելու է հենց շախմատի ֆեդերացիայից: Չէ՞ որ այստեղ Երևանի քաղաքապետն ու բոլոր մարզպետները նրա ենթականերն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում