Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ըստ Վ.Սեդրակյանի՝ իրեն դատում են Խ. Պողոսյանի զոքանչի ենթադրության հիման վրա

Նույնիսկ 1930-ական թվականներին, պետք է լիներ գոնե մեկ մեղադրական ցուցմունք մարդուն դատապարտելու համար, մինչդեռ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով չկա որևէ  ուղղակի ապացույց, որ այն կազմակերպել է  նույնպես ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  այսօրվա դատական նիստում հայտարարել է գործով  ամբաստանյալ Վ.Սեդրակյանը:  Մեղադրող Արամ Ամիրզադյանն, ըստ նրա, միջնորդել է 12 տարվա ազատազրկման դատապարտել, քանի որ ամբաստանյալ  «Խաչատուր Պողոսյանի  զոքանչը ենթադրել է, որ ես եմ»:

Վ.Սեդրակյանն ընդգծել է, որ  գործով սպանության  փորձ կազմակերպելու   որևէ դրդապատճառ   չի վկայակոչվում:  Առնվազն մարդը պետք է լիներ անմեղսունակ, որպեսզի սպանության փորձը կազմակերպեր   սեփական մեքենայի օգտագործմամբ,  իր տան աշխատողի  և երկու անգամ  դատված, ուստի և ոստիկանության տեսադաշտում գտնվող  ևս մեկ այլ անձի  մասնակցությամբ, և դեռ ասեր «տար զենքը տանը պահիր, որ բռնվես, նախաքննական մարմինը զենքը գտնի»: Եվ թեկնածուների նկարներով թերթն էլ ապացույց չէ՝ «Հայկական ժամանակ» թերթը, ստացվում է, որ արգելված գրականություն է, և այն   հայտնաբերելու դեպքում մարդուն կարելի է մեղադրել հանցագործության մեջ: 

Դիմելով մեղադրողին, որի ճառը գնահատել է որպես «անհեթեթություն» ու «քննչական ճառ»՝  Վ.Սեդրակյանը նշել է, որ «միգուցե իմ քաղաքական գործունեությունը Ձեր դուրը չէր գալիս, պարզապես Մաքսային միությանը միանալու իմ ծրագրի համար «12 տարին շատ է», այդ մասին նույնպիսի հայտարարություն է արել  նաև  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ամբաստանյալը խնդրել է կայացնել արդար   դատավճիռ:   

Պաշտպանական ճառով է հանդես եկել նաև ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, ով միջնորդել է քաղաքական գործչի սպանության փորձը՝ նրա գործունեությունը  դադարեցնելու նպատակով, մեղադրանքը վերաորակել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքի:   Ըստ նրա, իր պաշտպանյալն ու Խ.Պողոսյանը սպանության փորձ չեն կատարել, արարքն ուներ Պ.Հայրիկյանին վախեցնելու և ոչ թե սպանելու նպատակ՝ այդ  միջոցով ցանկանում էին պարտադրել Վ.Սեդրակյանին վճարել իրենց աշխատանքի դիմաց  չվճարված գումարները:   

Մեղադրող Արամ Ամիրզադյանն իր ռեպլիկում հայտարարել է, որ պաշտպանական կողմը ապացույցների ծաղկաքաղ արեց, արդյունքում ստացվեց ոչ թե ծաղկեփունջ, այլ ցախավել, իսկ տուժող  Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ  Լևոն Բաղդասարյանը հավելել է, որ պաշտպանական կողմի գնահատականները սուբյեկտիվ են և չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից: 

Իր վերջին խոսքում  Վարդան Սեդրակյանը հույս է հայտնել, որ դատարանը կհիմնվի ոչ թե  չփարատված կասկածների, այլ ապացույցների վրա և կկայացնի  արդարացման դատավճիռ: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարել է՝ «արել եմ, զղջում եմ, որ վնաս եմ հասցրել Պարույր Հայրիկյանին,  սպանություն ցանկություն  չեմ ունեցել», ուստի խնդրել է իրեն դատապարտել  վնասվածք հասցնելու և  ապօրինի զենք կրելու համար: Ամբաստանյալ Սամվել  Հարությունյանն էլ դատարանից խնդրել է մեղմ վերաբերվել: 

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում