Thursday, 04 06 2026
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Ռուբինյանց 4ա հասցեի բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ ու հարմարավետ բակի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրերի շրջանակում միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուրջ երկու տասնյակից ավելի բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Տարոն Մարգարյանը շրջել և բնակիչների հետ միասին գնահատել է կատարված աշխատանքը: Ծրագրի շրջանակում բակը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով ու խաղային ատրակցիոններով: Բակային տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բնակիչների հավաստմամբ՝ բակն անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ բակերի ու Երևանը բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելու նախաձեռնությունների համար: Նրանք նաև նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար:

Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ: Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական խոշոր այս ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը:

Շինարարները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է նաև երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 1 մ լայնությամբ երկկողմանի մայթեր: Տեղում նախագծի վրա Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև, թե ճանապարհի ողջ երկայնքով այդ պահին որ հատվածում ինչ աշխատանքներ են ընթանում: Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ, ամբողջությամբ փոխվել են նաև հեղեղատար և կենցաղային կոյուղագծերը: Այժմ ընթացքի մեջ են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն 172 լուսատուով. «Երկու փուլի էր բաժանված ծրագիրը: Առաջին փուլը մոտ 1.9 կմ էր, որի 80 տոկոսն արդեն ավարտին ենք հասցրել, և երկրորդ փուլը 600մ է, որը ևս արդեն ավարտին է մոտենում: Մնացել է ավտոճանապարհի վերջին հատվածը, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ևս կավարտենք և կհանձնենք շահագործման: Այս ճանապարհի կառուցումով մենք հիմնականում չորս խնդիր ենք լուծում: Առաջին հերթին մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման հետ կապված, քանի որ այս ճանապարհն, ըստ էության, զգալիորեն կթեթևացնի Ռուբինյանց փողոցի ծանրաբեռնված տրանսպորտային հոսքերը: Երկրորդը՝ այս հատվածում ապրում են շուրջ 10 հազար բնակիչներ, որոնց համար իրենց բնակարաններ հասնելը 60-70 տարի միշտ եղել է անհարմարավետ, և այսօր մենք նաև այդ հարմարավետությունն ենք ապահովում: Բացի այդ, բնակելի այս տարածքներում ընդհանրապես չի եղել կոյուղագիծ և այս ծրագրով մենք նաև, ինչպես կոյուղու, այնպես էլ խմելու ջրի և արտաքին լուսավորության խնդիրներն ենք լուծել»,- ընդգծել է քաղաքապետը:

Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը. «Ավտոճանապարհի կառուցման աշխատանքների որակը գնահատում եմ բավարար: Աշխատանքների որակի պահպանման խնդիրը մշտապես գտնվում է, ինչպես մասնագետների, այնպես էլ իմ և քաղաքապետի առաջին տեղակալի հսկողության ներքո»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարապետ Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհի լայնությունը կկազմի 9 մ, երկու կողմերում կկառուցվեն նաև 1.5 մ լայնությամբ մայթեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում