Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Կներես Շառլ, բայց մի՛ դիպչիր մեր հաղթանակին

Մեծ մարդիկ երբեմն հեշտությամբ կոտրում են տաբուներ, արտահայտում են մտքեր, որոնք լրիվ այլ երանգ կունենան հասարակ մահկանացուների պարագայում: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջարկում է փոխել Հայաստանի օրհներգը: «Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին: Առաջին անգամը չէ, երբ Ազնավուրը հանդես է գալիս աղմկահարույց, նույնիսկ սկանդալային հայտարարություններով:

Օրինակ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտավորեցնող կարգավիճակը նրան չխանգարեց, որ տարիներ առաջ հանդես գա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող աղմկոտ հայտարարություններով: Սակայն վերադառնանք օրհներգի խնդրին:

Բացարձակապես կասկածի տակ չդնելով Շառլի խոսքը, թերահավատ եմ, որ Սերժ Սարգսյանը հավանության արժանացրած լինի նրա առաջարկը, ավելի շուտ` խաբուսիկ եմ համարում շանսոնյեի տպավորությունը, որովհետև Սերժ Սարգսյանի ժպիտը կամ նույնիսկ` «Այո»-ն հարաբերական են և կարող են օրվա մեջ մի քանի անգամ փոխվել: Սարգսյանի համար արժեքներն ու գաղափարները տեղ չունեն, նա կոնկրետ հաշվարներով ապրող պրագմատիկ մարդ է ու ըստ այդմ` չի կարող օրհներգի փոփոխության կողմնակից լինել թեկուզ այն պատճառով, որ սկզբունքային հակասություններ կծնի իր ու ՀՅԴ-ի միջև:

Մեր պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այլ տեսակի կրող է: Նա հավատարիմ է կոնկրետ արժեքային համակարգի և սկզբունքորեն կարող էր Երրորդ Հանրապետության համար առաջարկել նոր խորհրդանիշներ, որովհետև նոր հանրապետությունը բովանդակային, արժեքային բաղադրիչներւվ էապես տարբերվում էր նախորդ երկուսից: Սակայն առաջին նախագահի թիմը 1990թ-ին կայացրեց ոչ թե արժեքային, այլ քաղաքական որոշում:

Մեր հանրապետությունը վերցրեց այն խորհրդանիշները, որոնք ընդունված էին Առաջին հանրապետության կողմից` ցույց տալու համար մեր պատմության ամբողջականությունը, անկախության ձգտման անփոփոխ ու միասնական կամքը, նաև` նեգատիվ վերաբերմունքը սովետական, բոլշևիկյան օկուպացիայի հանդեպ: Սա է պատմությունը իրականությունը:

https://www.youtube.com/watch?v=Pnumqs13cLM

Հիմա շատերը կարող են «Մեր հայրենիքի» մեջ երկրի թշվառության պատճառը տեսնել, մյուսները մեր զինանշանը գուցե նմանեցնեն գազանների ճաղավանդակների հետ` դրանով պայմանավորելով մեր գաղութային վիճակը, այլոք կարող են դժգոհել, որ մեր դրոշը հեշտությամբ շփոթվում է այլ դրոշների հետ` աշխարհում խանգարելով մեր ճանաչելիությանը և այլն: Կարող ենք բերել պետության այսօրվա խորհրդանիշները պաշտպանող ու դրանք քննադատող հարյուրավոր իրական և մտացածին պատճառներ:

Սակայն կա մի խնդիր, մի մոտիվ, որն անհնար է դարձնում խորհրդանիշների փոփոխության հարցը` անկախ քաղաքական, գաղափարական, գեղագիտական ասպեկտներից: Մեր Եռագույնի ուղեկցությամբ, «Մեր հայրենքի» հնչյունների ներքո մենք հավերժություն ենք ճանապարհել մեր հերոսներին, արցախյան զույգ պատերազմներում նահատակված մեր հայրերին, որդիներին, եղբայրներին: Եռագույնն ու «Մեր հայրենիքը» դարձել են պետականաստեղծ մեր հաղթանակի անբաժանելի խորհրդանիշը` հերոսացած տղաների, Եռաբլուրի, ազատագրված Արցախի հետ միասին: «Մեր հայրենիքն» ու Եռագույնն անձեռնմխելի են` ինչպես մեր երկրի անկախությունը, քաղաքացու ազատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում