Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մտադիր է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեծացնել երկրի տարածքում ամերիկյան զորքերի թվաքանակը։ Այս մասին հայտնում է SE.pl-ը։
«Մենք հիմնականում կխոսենք տնտեսական հարցերի և անվտանգության խնդիրների մասին։ Բացի այդ, Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության մասին։ Լավ կլիներ, եթե նրանք մեզ մոտ ավելին լինեն»,-հայտարարել է Դուդան պարբերականի հետ հարցազրույցում։
Դոնալդ Թրամփի այցը Լեհաստան ծրագրված է 2017 թվականի հուլիսի 6-ին։
Մայիսի 24-ին հաղորդվել էր, որ Պենտագոնը չի հրաժարվել լեհական Ռեձիկովո բնակավայրում ՀՀՊ համակարգի տեղակայման մտադրությունից։ Ըստ գրաֆիկի՝ այն երկրում կլինի 2018 թվականին։
Լեհաստանում ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի ամրապնդման Atlantic Resolve գործողության շրջանակում 2017 թվականի հունվարին Լեհաստան է ժամանել ԱՄՆ զրահատանկային բրիգադի զինծառայողների առաջին խումբը։ Ընդհանուր առմամբ՝ Պենտագոնը ծրագրել է Լեհաստան ուղարկել 3500 մարդ, ավելի քան 400 միավոր թրթուրավոր և մոտ 900 անվավոր տեխնիկա, այդ թվում 87 տանկ, 18 ինքնագնաց հաուբից և 400 ավտոմեքենա։








































