Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 12-ից Նախիջևանում սկսել են համատեղ տակտիկական զորավարժություններ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Դրանք իրականացվում են՝ համաձայն երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի:







































