Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Տրանսֆերտների աճի վրա նախընտրական բաղադրիչ կա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, տնտեսագետները վերջին ամիսների՝ տրանսֆերտների աճը պայմանավորում են խորհրդարանական ընտրություններով, որ նախընտրական շրջանում պաշտոնական տվյալներով՝ 72 մլն դոլար է ներհոսել Հայաստան, որ նախընտրական և ընտրական ոչ լեգալ ծախսերի համար գումարը եկել է Ռուսաստանից: Նախորդ ամիսների՝ տրանսֆերտների աճը Դուք ի՞նչ հանգամանքով եք բացատրում:

– Այո, չի բացառվում, որ որոշակի նախընտրական ծախսեր արվել են, ավելացել են և այդ բաղադրիչը կա, բայց միայն դրա հետ կապելը ճիշտ չէ: Եթե նայում ենք վերջին երեք ամիսների ներդրումների դինամիկային՝ մենք որոշակի աճ ենք տեսնում, ընդ որում աննախադեպ աճ՝ 30 տոկոս, բայց ներդրումային սխեմաները այնպիսին են, որ դա ոչ միայն դեպի Հայաստան է գալիս, այլ որոշ մասը կարող է նաև դուրս գնալ  կանխավճարների ձևով և այդ դեպքում զուտ հոսքերն են հաշվի առնվում: Եթե զուտ մասնավոր տրանսֆերտների հոսքերն են հաշվի առնում, այո, և ՛ արտահոսք կա, և՛ ներհոսք, բայց ապրիլին նվազել է: Բայց մեկ ամսվա կտրվածքով դնել դատողություն անել և մեծ թեմա սարքել, կարծում եմ, ճիշտ չէ:

– Հնարավո՞ր է՝ ռուսական ռուբլու տատանումները  նաև նպաստեցին, թեև մյուս կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են:

-Ռուսական ռուբլին ոչ թե տատանում ունեցավ, այլ ամրապնդվեց, ընդ որում՝ բավականին շոշափելի ամրապնդվեց նավթի գնի աճին զուգահեռ: Ռուսական ռուբլին ամրապնդվեց մինչև այն պահը, երբ սկսեց արդեն միջազգային հարթակներից եկող տեղեկատվությունը, Թրամփի քաղաքականությունը հատկապես Սիրիայի հարցում, սկսեց արդեն հակառակ ուղղությամբ ընթանալ և նավթի գները սկսեցին արդեն նվազման միտումներ դրսևորել: Ահա թե ինչու ռուբլին նորից սկսեց որոշակի թուլանալ, իսկ դրանք հաղորդակից անոթներ են: Իսկ մասնավոր տրանսֆերտների՝ դեպի Հայաստան եկող հոսքը շատ զգայուն է ռուբլու փոխարժեքի նկատմամբ: Այնպես որ, ռուբլին արժեզրկվում է, և բոլոր պարագաներում կրճատվում է տրանսֆերտը:  Ես չեմ ժխտում, որ նախընտրական շրջան էր, և նաև մեր շատ փողատերեր սովորել են դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները, ներդրումները ոչ միայն ըստ ոլորտների, այլև՝ ըստ երկրների: Եվ գաղտնիք չէ, որ, այո, Ռուսաստանում ևս ունեն ներդրումներ և բնականաբար կարող էին մի մասը փոխանցել Հայաստան: Բայց ընտրություններին ինը քաղաքական ուժ և դաշինք է մասնակցել, և միակողմանիորեն ասել օլիգարխիկ և այլն, ճիշտ չէ, բոլորն էլ ծախս են անում, բոլորն էլ շտաբներ են բացում, բոլորն էլ իրենց աշխատակիցներին վճարում են և այլն: Այնպես որ, նախընտրական բաղադրիչն առկա է:

– Այսինքն՝ առաջիկայում չի՞ լինի տրանսֆերտների աճ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացել:

– Ընդհանուր առմամբ, այո՛, խիստ նվազել են: 2016-ին դրանք կազմել են ընդամենը 718 մլն դոլար, մինչդեռ 2 տարի առաջ՝ 2014 թվականին այդ ցուցանիշը շուրջ 1․6 միլիարդի էր հասնում։ Այսինքն՝ գրեթե կրկնակի նվազել է։ Հասկանալի է, սրա առաջին պատճառը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն են, նավթի գներն են, Ռուսաստանի տնտեսության գահավիժումն է։ Ռուսաստանը նախորդ տարի, ըստ էության, աճ չունեցավ, կարելի է ասել՝ լճացման փուլ էր, սակայն այս տարի մենք տեսնում ենք այլ պատկեր։ Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ այս տարի նախատեսվում է 1․3-1․4 տոկոս տնտեսական աճ, և նաև որոշակի ակտիվացման միտում կա այդ երկրում։ Սա նշանակում է, որ, այո, տնտեսությունը կարող է աշխուժանալ և դրա հետ կապված՝ դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտները հնարավոր է՝ աճեն, բայց հիմնական գործոններից մեկը՝ նավթի գների դինամիկան շատ զգայուն է քաղաքական զարգացումների նկատմամբ։ ԱՄՆ-ի քաղաքականությունը, հատկապես Մերձավոր ու Միջին Արևելքում, Սաուդյան Արաբիայի հետ գործարքը, հակաքաթարական բլոկի ձևավորումը, ինչը նաև կարելի է ասել՝ հակառուսական բլոկ է, կարող են նպաստել նավթի գների աճին, առաջանա դևիցիտ, ու այս իրավիճակում Ռուսաստանը կարող է տնտեսական աճ գրանցել, իսկ դրա արդյունքում՝ Հայաստան մասնավոր տրանսֆերտները նույնպես կաճեն։ Սա ընդամենը կանխատեսում է։

Համաշխարհային բանկի զեկույցում Հայաստանի համար ևս շատ զուսպ կանխատեսում է արված այս տարվա համար՝ 2․7 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ, Հայաստանի կառավարությունը բյուջետային կանխատեսման հիմքում 3․2 տոկոս աճ է դրել։ Ժամանակը ցույց կտա, թե ում կանխատեսումն է ճիշտ։

– Պարոն Մարգարյան, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության համար վերջին 8 ամիսները բավարար չէի՞ն շոշափելի արդյունք գրանցելու համար։ Մինչ այժմ կառավարությունը միայն խոստումներ է տալիս, ներդրումների մասին է խոսում, սակայն դրանք դեռևս շոշափելի արդյունք, կարծես, չեն տվել։

– Եթե նայում ենք ներդրումների ներհոսքին, ապա նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում 192 մլն դոլարի ներդրումներ են կատարվել։ Սրանք չոր թվեր են, որոնց հետ վիճելն անիմաստ է։ Եվ եթե էքստրապոլացնենք, այսինքն՝ այդ թիվը բազմապատկենք 4-ով, մենք կստանանք այդ 830-840 մլն դոլարի ներդրումները։ Բայց այդ ծրագրերն ընթացքի մեջ են։ Ներդրումների հոսքին զուգահեռ նաև որոշ արտահոսք կա՝ տեխնոլոգիաների, սարքավորումների կանխավճարներ, քանի որ պետք է դու վճարես, որ այդ ապրանքները քեզ մատակարարվեն։ Ինչ վերաբերում է կառավարության 8 ամիսներին, ապա այդ 8-ից 4-ը նախորդ տարվա 4 ամիսներն են, որոնց ժամանակ սեզոնային ոլորտները՝ գյուղատնտեսություն, շինարարություն, բնական պատճառներով անկում են գրանցում, իսկ հաջորդ 4 ամիսներն էլ նախընտրական շրջան էին, երբ ներդրողներն ավելի զուսպ են լինում իրենց վարքագծում։ Բայց ինչպես տեսնում եք՝ այդ երեք ամիսների թվերը ցույց են տալիս, որ որոշակի աշխուժություն և վստահություն կա։ Եթե այս սցենարը գնա և քաղաքական ցնցումներ չլինեն, հատկապես նկատի ունեմ նախորդ տարվա հուլիսի դեպքերը, Ապրիլյան պատերազմը, ապա կարծում եմ՝ բերված թվերը բավական իրատեսական են և այս կառավարությունը ռեալ ի վիճակի է դա իրականացնել։

– Այսինքն՝ կարծում եք՝ սա ժամանակի խնդի՞ր է, և քաղաքացին ինչ-որ պահի իր մաշկի վրա զգալո՞ւ է այդ փոփոխությունների ազդեցությունը։ Շատ ներդրողներ մեզ հետ զրույցում նշում են, որ ներդրումներ չեն անում, որովհետև արդարադատության ոլորտում լուրջ խնդիրներ կան, ինչը վստահություն չի տալիս ներդրումներ անելու համար։

– Այդ հարցում ես համաձայն եմ, այո, կա ինստիտուցիոնալ խնդիր։ Այսինքն՝ այն ինստիտուտները՝ դատական համակարգը, կարգավորող կառույցները, հարկային  քաղաքականությունը, Կենտրոնական բանկի քաղաքականությունը, եկամտային քաղաքականությունը լուրջ բացեր ունեն։ Այո, շատ կարևոր գործոն է այն, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունները։ Տնտեսական աճի ու  ներդրումների համար կարևոր գործոններից մեկը՝ սոցիալական կենտրոնամետ համակարգ ունենալն է, միջին խավ ձևավորելն է։ Այսինքն՝ եկամուտների շատ բարձր խմբում գտնվողների և շատ մեծ աղքատությամբ բնութագրվող խմբում գտնվողների միջև այդպիսի բևեռացում չպետք է լինի։ Իսկ Հայաստանում աղքատության շեմից ցածր է բնակչության 1/3-ը։ Եկամուտների վերաբաշխման քաղաքականություն պետք է վարվի, ստվերի դեմ պետք է լուրջ քայլեր արվեն, իսկ մենք տեսնում ենք, որ այս տարվա առաջին 3-4 ամիսներին հարկային եկամուտների շոշափելի աճ կա՝ 10 տոկոս, իսկ դա բավականին մեծ թիվ է։ Հետևաբար, այս քաղաքականությունը պետք է շարունակել։ Մի կողմից, այդ հավելյալ ռեսուրսները, բյուջեի մուտքերը կարող են սոցիալական խնդիրների լուծմանն ուղղվել՝ բարձրացվեն նպաստները, կենսաթոշակները, թեև դա նախատեսված չէ այս բյուջեով։ Սակայն դա նախատեսված չէ, եթե ծրագրված ցուցանիշների շրջանակներում ընթանային գործընթացները, բայց եթե եկամուտներն ավելանում են, ես այն կարծիքին եմ, որ պետք է ավելացնել սոցիալական տրանսֆերտները, մյուս կողմից պետք է իրագործվեն այն ծրագրերը, ներդրումների աջակցման այն հարթակները, որ ձևավորել է կառավարությունը, և իշխանությունները պետք է ավելի հետևողական լինեն այս հարցում։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, իհարկե, անվտանգության խնդիր կա այս տարածաշրջանի բոլոր երկրներում։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, այդ երկիրն, ըստ էության, կոլափսի փուլ է ներքաշվել։ 2016-ին 3․8 տոկոսի տնտեսական անկում է գրանցել, այս տարի ևս տնտեսական անկումը շարունակվում է։ Թեև Ադրբեջանը նավթագազային նման ահռելի ռեսուրսներ ունի, սակայն նավթի այս գների պայմաններում նա չի կարող լուրջ տնտեսական ցուցանիշներ ունենալ։ Վրաստանն ունի դրական դինամիկա, բայց այնտեղ էլ ներդրումների անկում կա, բայց մենք իրենցից շատ բան ունենք սովորելու, այդ թվում՝ ձեր նշած պայմանների ձևավորման, դատական համակարգի, մնացած ինստիտուտների, կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարի, հարկահավաքության մշակույթի և այլ առումներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում