Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչ, 22-ամյա Միքայել Գալստյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Գալստյանին, ում ավտոմեքենան դուրս է բերել ԱԻՆ փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































