ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է 1960-ականների ամերիկյան «Բեթմեն» սերիալում Բեթմենին մարմնավորած Ադամ Ուեսթը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով դերասանի բարեկամներին:

Դերասանի ներկայացուցչի խոսքով՝ նա մահացել է Լոս Անջելեսում լեյկեմիայից:
DC ընկերության կոմիքսների վրա հիմնված ամերիկյան «Բեթմեն» սերիալը հեռարձակվել է ABC հեռուստաալիքի եթերում 1966 թ. հունվարից 1968 թ. մարտին:
Ընդհանուր առմամբ ցուցադրվել է «Բեթմենի» 120 սերիա:








































