Saturday, 04 07 2026
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ

Ի՞նչ ֆորս-մաժորների վրա է հույսը դրել Սեյրան Օհանյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր, ՕՐՕ-ի համակիր Ազատ Արշակյանը։

Պարոն Արշակյան, օրերս հարցազրույցով էր հանդես եկել ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։ Նա նշել էր, որ արտախորհրդարանական զարգացումները կարող են ֆորս-մաժորային իրավիճակ առաջացնել։ Արդյո՞ք հիմա կա նման հնարավորություն։

-Կարծում եմ՝ այս պահին հնարավոր չէ՝ ամեն տեղ ամառային արձակուրդներ են՝թե՛Հայաստանում, թե՛ ռուսական իմպերիայում։ Իսկ ֆորս-մաժորների համար հատուկ սեզոններ են պետք՝ դա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն է. ռուսական իմպերիայում բոլոր հեղափոխությունները եղել են այդ ամիսներին։ Սպասենք աշնանը։ Ես դա անպայման կապում եմ Ռուսաստանի հետ։

-Ի՞նչ կոնտեքստում։

-Հայաստանում բոլոր ֆորս-մաժորները Ռուսաստանում տեղի ունեցածի արձագանքն են լինելու՝ բացառությամբ աղետներից։ Օրինակ ես՝ Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը համարում եմ Ռուսաստանից եկած սիգնալի հետևանք։ Քաղաքական ֆորս-մաժորն անպայման պետք է առաջանա Մոսկվայում ու այստեղ իր արձագանքը գտնի, որովհետև Հայաստանն այլևս որևէ բան ինքնուրույն անելու ռեսուրս չունի։

-Կարծում եք՝ Սեյրան Օհանյանի ակնկալիքն է՞լ է Մոսկվայից եկած ֆորս-մաժորը։

-Երբ որևէ մեկն ասում է՝ կորչի կոռուպցիան, կորչի արտագաղթը, մենք դեմ ենք դպրոցների կրճատմանը, դեմ ենք գյուղերի օպտիմալացմանը՝ դրանք բոլորը քողարկված հակառուսական հայտարարություններ են։ Հայաստանում ամեն ինչ կատարվում է ըստ Մոսկվայի գաղութարարական, կողոպտիչ ծրագրերի։ Այսինքն՝ երբ որևէ մեկն ասում է՝ Հայաստանում ինչ որ բան այնպես չէ՝ նա ասում է, որ Ռուսաստանը շատ վատ է կառավարում իր գաղութը, վասալին։ Սեյրան Օհանյանը որքան էլ թաքնվի իր ուսադիրների տակ՝ հենց ասում է, ինչ որ բան այն չէ, նշանակում է՝ դեմ է Ռուսաստանի դրածոների իշխանությանը։ Եթե նա էլ էր դրածո՝ նա ոչ թե այդպես կասեր, այլ նրան թախտին կնստացնեին, որ կառավարի։ Նշանակում է՝ Սեյրան Օհանյանն ասում է այն, ինչ ես եմ ասում. հակառակ դեպքում կգովեր այնպես ինչպես իշխանությունը՝ կասեր կրճատեք հայատառ դպրոցները, փաստորեն, եթե մեզ մոտ կրճատում են հայկական դպրոցները՝ նրանք դառնոմ են կիրիլիցայով կրթվող երեխաներ։

-Բայց նա ավելի շատ դրական իմաստով է խոսում այդ ֆորս-մաժորների մասին։

-Ես գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին շատ լուրջ մարդ եմ համարում։ Նա հասկանում է, որ ԱԺ-ում տեղ գտած գործիչները ռուսական իմպերիայի դրածոներ են։

-Բոլո՞րը։

-Դժվար է ասել բոլորը՝ այնտեղ կարող է ծպտված մարդիկ լինեն։ Դրա համար չասենք բոլորը։ Եթե ինքը կարծում է, որ Ազգային ժողովը ոչ թե ապազգային է, այլ ազգային՝ նրանց կդիմեր, մենք էլ կիմանանք, որ ինքը հաղթողների մեջ է։ Բայց նա իմպերիայի համար ընդունելի անձնավորոթյուն չէ՝ հետևաբար իր հույսը դնում է այլ մի տեսակ շարժման վրա։ Պարտադիր չէ Արևմուտքից, կարող է Մոսկվայում տեղի ունեցող ֆրակցիոնիզմից լինել։ Չէ՞ որ այնտեղ էլ կան թևեր՝ ուժայիններ, օլիգարխներ։ Իշխանությունն այժմ Ռուսաստանում մոնոլիտ չէ, ճաքեր է տվել, հնարավոր է այդ բեկորներից մեկը դառնա ազդեցիկ ուժ։ Ինչպես արեցին 17 թվականի փետրվարին դեմոկրատները, ԳԿՉՊ-ի կողմնակիցները, ինչպես Ելցինն իր կողմնակիցներով։ Շատ հնարավոր է, որ մենք հայերս օգտվենք ճաք տված բեկորներից։

-Իսկ հասարակությունը ընտրություններից հետո Օհանյանի , ինչու չէ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հույսեր կկապի՞։

-Մեր հասարակությունն ազատության և անվտանգության կարոտ է։ Մենք հիմա բոլորս հենց թեկուզ արտագաղթով ու անորոշություններով վտանգ ենք տեսնում. մեզ համար կարևոր չէ՝ ով կգա, թեկուզ որևէ պարթև, վայրագ, վիկինգ, որևէ մեկը, որ կբերի ազատություն՝ կգնանք նրա հետևից պաշտպանվելու։ Արտագաղթի,տնտեսական ճգնաժամի, թշվառության մակարդակն այնքան բարձր է, որ ցանկացած մեկը կարող է դառնալ առաջոնորդ, եթե առաջարկում է լուծումներ։ Ես ասում եմ՝ շատ հնարավոր է, որ դա լինի բեկված ռուսական իմպերիայի որևէ իշխանության կենտորն՝ որն ազգերի ինքնորոշման,ժողովրդավարության կողմնակից է։ Մենք կօգնենք, որ ռուս ժողովուրդն էլ ազատվի այդ բռնապետերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում