ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տրամաբանական է համարում խաղողի մթերման գների ավելացումը, մասնավորապես գինու սորտերի համար՝ կապելով դա բերքի քչության և պահանջարկի ավելացման հետ:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը դժվարացավ կանխատեսումներ անել կոնյակի համար մթերումների մասով: «Այն պարզ կլինի բերքի ստացումից հետո»,- նկատեց նա:
Անդրադառնալով խաղողի մթերման պայմանագրերին՝ նախարարը նշեց, որ դրանք կարող են տևել մինչև սեպտեմբեր, ընդհուպ մինչև մթերման սկիզբ:
Նախարարի կարծիքով՝ հազիվ թե մեծ խնդիրներ ունենան խաղողի մթերման հետ կապված:






































