«Գենդերի մասին» օրենքի նպատակն է ազգի արմատը վնասելով՝ երկիրը քանդել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց երգահան Քրիստ Մանարյանը:
«Որոշ պատգամավորներ ուշացումով հասկացան, որ այս օրենքը վնաս է բոլոր երկրների համար, շատերը միամտաբար չեն ընկալել օրենքի ամբողջ խորությունը, սակայն կան նաև բավական լավատեղյակները: Սա մեր երկիրը քանդելու ձև է: Բոլորս էլ գիտենք՝ հայերին չկարողացան Արցախյան պատերազմում ծնկի բերել, այժմ գործակալների վրա հենվելով են փորձում ղզիկավարի՝ այլ մեթոդներով իրենց ուզածին հասնել»,- ասաց նա՝ նկատելով, որ գործակալներ ասելով ամենևին էլ պատգամավորներին նկատի չունի:
Մանարյանը նշեց, որ այս օրենքն առաջ քաշող մարդկանց մեջքին Հայաստանը քանդելու շահագրգիռ ուժերն են, իսկ մեր երիտասարդությունը օտարամոլ է. մտածում է, որ նոր արժեքներ կան, մենք հետամնաց ենք: Երգահանն այս ամենը մոլորություն է համարում, խեղկատակություն, որով տառապում է այսօրվա աշխարհը:
«Ես անգամ տեսակները չգիտեմ այդ արարածների. մարդ կա՝ առավոտյան արթնանում և որոշում է՝ ինքը կին է, նույն կերպ մեկը կարող է արթնանալ և իրեն Մակեդոնացի զգալ: Այս ամենն ի վերջո դրան է հանգեցնելու»,- ասաց նա:
Մանարյանը համարում է, որ գենդերի մասին օրենքը «Ոսկե միլիարդի» ծրագրի բաղադրիչ է, որի նպատակն է ունենալ բիոռոբոտներ, որոնց ասեն՝ այսօր դու տղամարդ ես, վաղը՝ էքսկավատոր:
Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը հարցի շրջանակներում անդրադարձավ «քոփի-փեսթի» հանգամանքին: Նա ներկայացրեց համացանցում տեղ գտած ռուսերեն մի ձեռնարկ, որում աֆրիկացիների համար գրված է՝ ինչպես ազգայնականների հետ պայքարել, ովքեր փորձելու են պաշտպանել իրենց արժեհամակարգը:
«Մեր գենդերամոլ ՀԿ-ներն իրենց փաստարկներում տառ առ տառ կրկնում են այս ձեռնարկում ասվածը: Սա ազգերը ջնջելու, վերացնելու մեծ փորձ է: Այդ պատճառով մենք փորձում ենք պայքարել սրա դեմ: Այս ամենն ուղղորդվում է այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հայրենասիրություն և գիտելիք»,- ասաց նա:
Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող Արման Բոշյանը նշեց, որ օրենքի ջատագովները կամ անգրագիտություն են տարածում, կամ սուտ են խոսում: Նա մեջբերեց ՄԱԿ-ի՝ գենդերի սահմանումը, ըստ որի՝ գենդերի հիմքում մարդու գենդերային հատկանիշներն են, որոնք կարող են չհամընկնել ծննդյան պահին նրա ունեցած սեռի հետ:
«Այլ կերպ ասած՝ սա այլասերվածություն է, և այս պատմությունը մեղմացնելու փորձերն ուղղակի ծիծաղելի են: Արդյոք գենդերային հավասարության մեջ մտնո՞ւմ են տղամարդու և կնոջ այլասերված տեսակները՝ այո՛, մտնում են: Օրենքը հակասահմանադրական է և այդպիսին էլ պիտի ճանաչվի»,- ասաց Բոշյանը՝ նկատելով, որ սա պարզ օրենք է՝ ֆիզիկապես վերացնելու համար Հայաստանը:







































