Cartier ժամացույցների ոսկերչական տունը նորացրել է Panthere de Cartier արևապաշտպան ակնոցների հավաքածուն: Շարքում տեղ են գտել երեք նոր մոդելներ:
Ավիատոր ակնոցներն աչքի են ընկնում զարդարանքով և ոսպնյակների գույնով. դրանք պատրաստված են ոսկեգույն, դեղձագույն և երկնագույն երանգներով՝ հայելային Էֆեկտով: Մոդելները զարդարված են հովազի պատկերով:
Ֆրանսիական Cartier ժամացույցի-ոսկերչական տունը հիմնվել է 1847 թվականին Փարիզում, Լուի Ֆրանսուա Քարտիեի կողմից: Ներկայում այն վաճառքների ցուցանիշով երկրորդ կամ երրորդ ժամացուցային բրենդն է լյուքս սեգմենտում՝ քանակական ցուցանիշներով զիջելով սոսկ Rolex-ին: Բացի ժամացույցներից և թանկարժեք զարդերից, Cartier-ն արտադրում է ակնոցներ, գրող գործիքներ, կաշվե և մետաքսե աքսեսուարներ, օծանելիք:













































