ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող ահաբեկչական հարձակումների մասին: Այս մասին հայտնել են խմբավորման հետ կապ ունեցող լրատվական աղբյուրները:
Խմբավորումն իր համախոհներին հորդորել է խուսափել մարդաշատ վայրերից, քանի որ հազարավոր «մարտիկներ» պատրաստ են ահաբեկչություններ իրականացնել:
Ըստ նախազգուշացման՝ խմբավորման թիրախում են մասնավորապես ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Ավստրալիան։ Գրոհայինները խոստանում են, որ հարձակումները լինելու են գրեթե ամեն օր:








































