Tuesday, 30 06 2026
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

Չկան բախտավորներ ու անբախտներ. կյանքում բոլորի հնարավորությունները նույնն են. Մխիթարյան

Վաղ առավոտյան լեռնագոգցի Նարե Գալստյանը պատրաստվում էր գալ Երևան՝ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած հերթական էքսկուրսիային։ 15-ամյա աղջիկը պետք է մի խումբ երեխաների հետ այցելեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա։ Սակայն չէր էլ պատկերացնում, որ այնտեղ կտեսնի այն մարդուն, ում 8 տարի շարունակ երազում էր հանդիպել։

Հիմնադրամի յոթ շահառու համայնքներից եկած տասը դեռահասներ հրաշալի հնարավորություն ունեցան հանդիպելու «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, 28-ամյա ֆուտբոլային լեգենդը զրուցեց իր երիտասարդ երկրպագուների հետ ու մի շարք խորհուրդներ տվեց նրանց. «Կյանքում շատ դժվարությունների կարող եք հանդիպել, բայց երբեք պետք չէ հանձնվել… Պետք է նպատակներ ունենաք, հասնեք դրանց ու հետո նոր նպատակներ դնեք ձեր առջև։ Չկան բախտավոր կամ ոչ բախտավոր մարդիկ. բոլորն էլ կյանքում նույն հնարավորություններն են ստանում, բայց ոչ բոլորն են դրանցից օգտվում»։

Հուզված ու ոգևորված երեխաներն աստիճանաբար հաղթահարեցին իրենց երկչոտությունն ու սկսեցին հարցեր տալ հաջողության գաղտնիքների, հանրահայտ լինելու առավելությունների ու թերությունների, ֆուտբոլիստների օգտագործած թալիսմանների մասին։

«Ես սնահավատ չեմ, և չկա ինչ-որ թալիսման, որն ինձ ուժ է տալիս,- ասաց Մխիթարյանը։- Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»։

Զրույցից հետո Մխիթարյանը դարպասապահ կանգնեց, իսկ երեխաները փորձեցին 11 մետրանոց տուգանային հարվածներ իրականացնել…

«Մտքովս էլ չէր անցնում, որ երազանքս կիրականանա,- հիացած ասաց Նարե Գալստյանը։- Տարիներ շարունակ երազում էի այս հանդիպման մասին, ու այն իրականացավ…»

12-ամյա Էմին Մուրադյանը, ով ցանկանում է ֆուտբոլային մեկնաբան դառնալ, ասաց, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր. «Անընդհատ մտածում էի՝ այս ամենն իրական է, թե ոչ…»

Միջոցառման ավարտին Մխիթարյանը երեխաներին կոչ արեց երբեք չթերագնահատել իրենց ներուժը. «Հենց ինքներդ եղեք այն փոփոխությունը, որ կուզեիք տեսնել ձեր համայնքներում ու ձեր շրջապատում։ Հպարտ եմ, որ Հիմնադրամի բարեկամն եմ»։

Այս հրաշալի հանդիպումը հանրահայտ ֆուտբոլիստի ու Հիմնադրամի միջև համագործակցության սկիզբն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում