Saturday, 04 07 2026
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ

Վարչապետը հանձնարարել է զբաղվել «անթրաշ», «չստիկով», Երևանյան լիճը Սևան ներկայացնող տաքսիստների խնդրով

«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն ու երկիր այցելող զբոսաշրջիկներն առաջինը հանդիպում են տաքսու անհատ վարորդներին. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այս դաշտում վերահսկողությունը կխստացվի, հատուկ ուշադրություն կդարձվի նրանց լիցենզիաների տրամադրման գործընթացին:

«Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին: Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով նշյալը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիզենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը:

Վարչապետը ՀՀ ոստիկանապետին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

«Խնդիրը բոլորը լավ գիտեն՝ «անթրաշ», «չստիկով», սիգարետը բերանին, մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ, տարբեր սակագներ կիրառելով և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դիմելով Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ վարչապետն ասաց, որ ոստիկանությունից ակնկալում է շատ կոշտ մոտեցում: Կառավարության ղեկավարի խոսքով, իրավիճակը պարզապես անթույլատրելի է, Հայաստանի Հանրապետություն այցելելիս զբոսաշրջիկի առաջին հանդիպումը լինում է տաքսու վարորդների հետ: «20-30 հազար դրամով, Մալաթիա-Սեբաստիան պտտվելով, մարդկանց բերում են Երևանյան լիճ, որպես Սևան»,- նշեց վարչապետը:

Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին՝ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պետք է կարգավորել այդ դաշտը, լիցենզավորում տրամադրելիս չպետք է բարդացնել բիզնես իրականացնելը, սակայն պետք է հստակ հայտանիշեր սահմանել: «Անհրաժեշտ է ապահովել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղային տրանսպորտ, համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնկրետ երթուղային գիծ սահմանեք, այլընտրանք ապահովեք, որպեսզի յուրաքանչյուրն ինչ գին ցանկանա՝ չկարողանա սահմանել: Ներդրեք համապատասխան գնացուցակներ: Այս առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ ունի»,- շեշտեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում