ԱՄՆ-ում ձերբակալվել են նախկին ԽՍՀՄ պետություններից 33 ներգաղթյալներ՝ կազմակերպված հանցավորությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով: Այս մասին ասված է Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազության հայտարարության մեջ:
Այդ անձինք կարող են ներգրավված լինել դրամաշորթության, խարդախության, թմրանյութերի և հրազենի հետ կապված հանցագործությունների մեջ: Նրանք, ենթադրաբար, գործել են մի շարք նահանգներում, այդ թվում Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Ֆլորիդայի և Նևադայի: Ձերբակալվածների մեծ մասն այժմ գտնվում է կալանքի տակ: Նրանցից ոմանք արդեն կանգնել են դատարանի առջև, իսկ մյուսների գործով դատական նիստերը նշանակված են առաջիկա օրերին։
Ամբաստանյալների ազգությունը չի հստակեցվում: Սակայն նրանք, ըստ ամենայնի, շփվել են վրացական և ռուսական կազմակերպված հանցավոր խմբերի հետ:








































