Միջազգային քրեական դատարանն ԱՄՆ-ից պահանջում է ձերբակալել Սուդանի նախագահ Օմար Բաշիրին այն դեպքում, եթե նրան մուտքի արտոնագիր տրամադրվի: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Ավելի վաղ Բաշիրն ԱՄՆ-ից մուտքի արտոնագիր էր խնդրել՝ ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակ այցելելու համար:
Միաժամանակ Միջազգային քրեական դատարանը նրան մեղադրում է մարդկության դեմ գործած հանցագործությունների, ինչպես նաև ցեղասպանության մեջ և ունի նրա ձերբակալման օրդերը:









































