Կալիֆոռնիայի բնակչուհին, ով 20 տարի չի կտրել եղունգները, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար եղունգների տիրուհի:
Քրիս Ուոլթոնն «Աշխարհի ամենաերկար եղունգներ» անվանակարգի տիտղոսակիրն է: Կինը դադարել է կտրել եղունգները 1993-ից: Ներկայումս նրա եղունգների երկարությունը գերազանցում է 6 մետրը: Չնայած երկար և «ոլորված» եղունգներին՝ 5 երեխաների մայրը պատրաստում է, մաքրություն անում, օգտվում է համակարգչից և նույնիսկ դաշնամուր նվագում:
Նա կարծում է, որ կարողացել է այդքան երկար եղունգներ աճեցնել դրանց ուշադրություն չդարձնելու շնորհիվ: Նա խոստովանել է, որ երբեմն նույնիսկ մոռանում է դրանց մասին:
Քրիսը եղունգը կորցրել է միայն մեկ անգամ՝ ավտոմեքենան վերանորոգելիս, հաղորդում է Federal Post-ը:






































