Վրաստանի նոր իշխանությունները՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ, չեն իրականացրել իրենց նախընտրական սոցիալական խոստումների ոչ մի կետ, դրա փոխարեն նրանք ակտիվորեն քանդում են նոր ժամանակակից շինություններն ու ձերբակալում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց շնորհիվ երկրի բյուջեն «վարդերի հեղափոխությունից» հետո մեծացել է 11 անգամ, և Վրաստանը կարողացել է հաղթահարել կաշառակերությունը: Քութայիսի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Դեռ անելու շատ բան կա: Այսպիսին էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կարգախոսը: 2012 թ. հոկտեմբերի 1-ի ընտրություններից հետո եկել է մի «կործանարարների բրիգադ», որը պնդում է, որ իրենք դեռ շատ բան ունեն քանդելու: Ես միշտ զգուշացնում էի, որ մենք պետք է զգույշ լինենք, քանի որ իշխանության կարող են կործանարարներ գալ: Բայց ինձ չէին հավատում: Համենայնդեպս, այս օդանավակայանը կառուցվել է, և ես պարգևատրում եմ այն մարդկանց, ովքեր այսօր աշխատանք չունեն: Այդ մարդիկ կառուցել են Փոթի քաղաքը, Մեստիայի, Քութայիսի, Բաթումի օդանավակայանները: Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի»,- նշել է նախագահը:











































