ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի հանձնաժողովում CalPERS և CalSTRS ներդրումային հիմնադրամների համար Թուրքիայում նոր ներդրումներ կատարելու արգելք սահմանող օրենքի նախագիծ է ընդունվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հանձնաժողովում միաձայն ընդունված նախագիծն օրենքի ուժ կստանա խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպվելիք քվեարկությունից հետո:
Նշվում է, որ օրինագիծը, բացի նոր ներդրումների արգելքից, նախատեսում է նաև արդեն իսկ այդ հիմնադրամների կողմից Թուրքիայում կատարված 500 մլն դոլարի ներդրումների փոխանցում 6 ամսվա ընթացքում:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը նահանգի խորհրդարանի օրակարգ է բերվել հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի շնորհիվ: Օրինագծի հեղինակն էլ նահանգային խորհրդարանի հայ պատգամավոր Ադրին Նազարյանն է:







































