Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

Շատ վատ է, որ վարչապետը հրաժարականի պատճառ չունի, հարաբերություններն էլ իբր լարված չեն

Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները և լուրերը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:

«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը՝ իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է գործող նախագահը:

Ինչպես ասում են՝ ամեն ինչ դիպուկ ու առանց երկիմաստության է ասված, եթե, իհարկե, մոռանանք, որ այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ում ոչ մի հրապարակային հայտարարություն հետևողականությամբ աչքի չի ընկել:

Պարզ չէ՝ ինչ բեմականացման մասին է խոսքը, եթե Կարեն Կարապետյանի ժամանակավորության, անխուսափելի հրաժարականի ֆոն ստեղծում են հենց Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը: Ո՞վ էր 2014-ին հրապարակավ խոստանում, որ այլևս նախագահի ու վարչապետի պաշտոն չի ստանձնի, իսկ հիմա «խոսքը կտուրն է գցում»՝ խնդրի հանգուցալուծումը թողնելով 2018-ին: Բա եթե Սերժ Սարգսյանն իշխանությունը պահելու ցանկություն չունի, ո՞վ էր նրան խանգարում այսօրվա վերամբարձ ու ոչինչ չասող հայտարարության փոխարեն ընդամենն ասեր, որ մեկ տարի հետո ինքը հանգիստ թողնում է իշխանությունը՝ վարչապետի պատասխանատու պաշտոնում հաջողություն մաղթելով Կարեն Կարապետյանին:

Բայց Սերժ Սարգսյանն այսօր այդպիսի հայտարարություն չի արել, վաղն էլ չի անելու, որովհետև սահմանադրական փոփոխությունները հորով-մորով չէր անում, որ իշխանությունը սկուտեղի վրա մատուցի «Գազպրոմի» «տաքուկ» կաբինետներում թրծվսծ Կարապետյանին:

Կամ՝ ովքե՞ր են բեմականացնում Կարապետյանի հրաժարականի պահանջը, եթե հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է նշաձող սահմանել ու անխուսափելի դարձրել Կարեն Կարապետյանի կաբինետի հեռացման հեռանկարը: Սերժ Սարգսյանն էր խոստացել, որ կառավարությունը պսշտոնանկ է արվելու, եթե չապահովի առնվազն 5% տնտեսական աճ: Կարեն Կարապետյանը գնացել է հրաժարականի հետքերով՝ այս տարի խոստանալով ընդամենը 3,2% տնտեսական աճ (ՀԲ-ն նույնիսկ այս թվին է կասկածում՝ իրատեսական համարելով 2,7%-ը):

Ուրեմն ինչո՞ւ է «մութ սենյակում սև կատու փնտրում» Սերժ Սարգսյանը, կամ ո՞ւմ աչքերին է նա թոզ փչում: Շատ լավ հասցրել ենք ճանաչել Սերժ Սարգսյանին, կանխատեսել-հաշվարկել նրա քայլերը: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մենք քո եղունգները նայել ենք, ատամներն էլ՝ հաշվել: Այսինքն՝ չենք հավատում ներիշխանական հակասությունները հերքելու մասին Սարգսյանի պնդումներին՝ հիմք ընդունելով հենց նրա չքողարկված հավակնությունները, կառավարության գործունեության համար հրապարակավ սահմանած նշաձողը:

Որպես կանոն, տեղի է ունենում ճիշտ հակառակը, ինչի մասին հայտարարում է Սերժ Սարգսյանը, ու եթե նա այսօր ասում է, որ Կարեն Կարապետյանը հրաժարական չի տալու, ապա մոտ ապագայում պետք է սպասել վերջինիս հրաժարականին: Եթե գործող նախագահը որոշել էր «փափուկ բարձ» դնել Կարապետյանի գլխի տակ, ապա դրա համար պետք չէր Տավուշ հասնել, ոչ էլ մոլորեցնել մեր հասարակությանը, որի համար, մեծ հաշվով, կոռուպցիայի ու թալանի հետ նույնանում են թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ Կարեն Կարապետյանը:

Մյուս կողմից՝ շատ վատ է, եթե, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, հակասություններ չկան իր և Կարապետյանի միջև, որովհետև երկրի վիճակը խայտառակ վատ է, ու այս զույգից ինչ-որ մեկը պատասխան պետք է տա այս թշվառության և անտերության համար: Կա՛մ պետք է իսկապես պաշտոնանկ արվի Կարեն Կարապետյանը՝ անարդյունավետ ու անորակ կառավարման համար, կա՛մ հրաժարական տա Սերժ Սարգսյանը` իր պարտականությունները հավուր պատշաճի չկատարելու, քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը չապահովելու համար:

Իհարկե, իդեակական կլիներ Սսրգսյան-Կարապետյան զույգի «փաթեթային» հրաժարականը՝ իրենց օլիգարխիկ «ախպերությամբ» կամ գզվռտոցով հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում