Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Բալթյան երկրների և Լեհաստանի համար գլխավոր սպառալիք է անվանել «արևելքում Ռուսաստանի ու Բելառուսի գոյությունը»։ Այս մասին հայտնում է Вaltnews-ը։
Գրիբաուսկայտեն հիշեցրել է, որ Բալթյան երկրներն ու Լեհաստանը «ՆԱՏՕ-ի արևելյան սահմանն են»։
«Ռուսաստանի և Բելառուսի հետ հարևանությունն ինքնին սպառնալիք է։ Դրան գումարած Կալինինգրադի մարզի ռազմականացումը, գումարած Բելառուսի տարածքի օգտագործումը Արևմուտքի դեմ ուղղված տարբեր փորձարկումների և ագրեսիվ խաղերի համար»,-կարծում է նախագահը։
Դրա հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, որ Բալթյան երկրներն ու Լեհաստանը պետք է միահամուռ ամրապնդեն իրենց պետությունների պաշտպանունակությունը, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանությունը։
«Անհրաժեշտ է առավելագույնս հագեցնել արևելյան թևը ՀՕՊ համակարգերով և այլ զենքով։ Դա կսթափեցնի նրանց»,-ընդգծել է Լիտվայի նախագահը։
Ավելի վաղ Գրիբաուսկայտեն Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2017» համատեղ զորավարժություններն անվանել էր Արևմուտքի դեմ պատերազմի ցուցադրական նախապատրաստություն։









































