ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնի է իր զգեստապահարանի թանկարժեք պարունակությամբ։
Օրերս նա Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում գալա-երեկույթի է մասնակցել ֆիլիպինցի դիզայներ Monique Lhuillier-ի մոդելավորած՝ մոտ 3200 դոլար արժողությամբ զգեստով, որը կարված է եղել մետաքսից։ Այս մասին հայտնում է Glamour պորտալը։
Մելանյան իր կերպարը չի համալրել աքսեսուարներով։ Կրել է զգեստի գույնի՝ կաթնագույն կոշիկներ։
















































