Հայաստանի բարձր տեխնոլո¬գիա¬ների ոլորտի «Արմթեք 2013» գլոբալ համաժողովի անցկացման վայրը փոխվում է: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Սակայն, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որոշվել է ՏՏ ոլորտին առնչվող միջոցառումները անցկացնել մեկ վայրում` «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում:
Այսպիսով, «Արմթեք 2013»-ը տեղի կունենա «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում, իսկ համաժողովի հանդիսավոր ընթրիքը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Հարցը ներառված է Կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Արմթեք համաժողովի կազմակերպման ամբողջ ֆինանսավորումը կազմում է մոտ 25 մլն դրամ, որի մեծ մասը կազմում է մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորումը, իսկ պետության 7մլն դրամի չափով ներդրումը կազմում է միայն դրա փոքր մասը:
Հարկ է նշել, որ հոկտեմբերի 4-ից 6-ը «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում նախատեսվում է անցկացնել նաև «Դիջիթեք-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ կարևոր միջոցառումներ:








































