Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրների թիվը հասել է 8-ի։ Դիվանագիտական կապերի դադարեցման մասին հայտարարել են ոչ միայն Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, այլ նաև Լիբիան, Եմենը, Մալդիվները և Մավրիկիան։
Իրանը երկխոսության կոչ է արել Կատարին և Պարսից ծոցի երկրներին՝ հայտնում է France Presse գործակալությունը։
«Դիվանագիտական հարաբերությունները խզելու և սահմանները փակելու դարաշրջանը… ճգնաժամի կարգավորման ուղի չէ… Ինչպես ես ավելի վաղ ասել եմ, ագրեսիան և կոռուպցիան կհանգեցնեն միայն անկայունության»,- ասել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին։









































