Գիշերը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունն ընդգծում է հակաահաբեկչական գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ահաբեկիչները ցանկանում են փոխել մեր կենսակերպը և հարձակվում են մեր բաց, ազատ հասարակությունների վրա։ Նրանց գործողություններին լավագույն արձագանքը կդառնան մեր ազատ հասարակությունների պաշտպանությունն ու մեր կենսակերպի անփոփոխությունը, այդ դեպքում ահաբեկիչները կպարտվեն»,-կարծում է Սթոլթենբերգը։







































