Monday, 15 06 2026
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Կրծկալներ եկեղեցու բակում և հասարակության անտարբերությունը

Հայտնի է, որ Հայաստանի տարածքում գտնվող պատմության, եկեղեցու և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ բարձիթողի վիճակում են: Դրանց մեծ մասը անտարբերության են մատնված թե՛ պետական համապատասխան մարմինների, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու կողմից:

Խորովածի մնացորդներ եկեղեցիների պատերի տակ, սմբակավորների հետքեր սրբատեղիների ներսում, կենցաղային աղբ, վանդալիզմի դրսևորումներ, փարթամ բուսականություն գմբեթների վրա, կրծկալներ՝ հուշ-թաշկինակներով լեցուն ծառերին… Ահա միայն փոքր մասն այն ամենի, ինչի ականտեսն են դառնում «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամները Հայաստանի հնավայրեր այցելելիս:

Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթցքում հայտարարեց «Ճանաչիր քո երկիրը»-ի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը: Նա նշեց, որ, քանդվելուց բացի, օրհասական է Հայաստանի հասարակության կողմից պատմական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի բացակայությանը խնդիրը՝ առանձնակի տագնապալի համարելով այդ հարցում երտասարդության կողմից դրսևորվող կատարյալ անտարբերությունը:

«Այս խնդրին մեր ուժերի ներածին չափով լուծում տալու համար նախաձեռնության կողմից ամեն կիրակի իրականցվում են հայրենաճանաչողական արշավներ:

«Ճանաչիր քո երկիրը»-ի երիտասարդների կոմից ամեն շաբաթ իրականցվող նախաձեռնություններից է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակիից աղբից» ակցիան»,- հայտնեց Բաղդիշյանը՝ ներկայացնելով լքյալ վիճակում գտնվող հնավայրերի մի շարք լուսանկարներ:

Երիտասարդական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն իր հերթին նշեց, որ անչափ կարևոր է լրատվամիջոցներով հնավայրերի խնդիրների մասին քաղաքացիական հասարակությանը ահազանգելը: «Տարածված յուրաքանչյուր մամլո հաղորդագրությունից հետո ստացվում են տասնյակ զանգեր աշխարհի տարբեր երկրներում բնակվող մտահոգ հայերից»,- հայտնեց Հովսեփյանը:

Նա հիշեցրեց, որ «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հիմնադրվել է այս տարվա ապրիլին մի խումբ հայրենանվեր երիտասարդների կողմից և կոչված է բարձրաձայնելու Հայաստանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման խնդիրները՝ հետամուտ լինելով դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի լուսաբանմանը: Հովսեփյանը կարևորեց այն հանգամանքը, որ նախաձեռնությունը չի համագործակցում ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ պետական մարմինների, ո՛չ էլ մասնավոր ձեռնարկությունների և հիմնադրամների հետ: Նախաձեռնության բոլոր ակցիաները իրականցվում են դրա մասնակիցների անձնական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս հարցերին մոտենալ զուտ դրանց ազգային կարևորության տեսանկյունից:

Ասուլիսի վերջում ընթերցվեց նախաձեռնության կոչը համայն հայությանը՝ դարերից եկած ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հարցի կարևորությունը գիտակցելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում