Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մանր ինտրիգների հետ փոխանակված օրակարգը

Հայաստանում 2018 թվականի հնարավոր զարգացումների, կառավարության, Սերժ Սարգսյանի հետնախագահական ծրագրերի մասին քննարկումները կլանել են ներքաղաքական կյանքը, որում գործնականում բացակայում են օրակարգային գերկարևոր հարցեր կապված Արցախի գործընթացի հետ, կապված Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի հետ, կապված ազգ-բանակ հայեցակարգի հետ, կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ, դրանից դուրս գալու, կամ չգալու դեպքում մնալու պայմանների և այլնի հետ: Հայաստանում քաղաքական միակ օրակարգը հանդիսանում է ներիշխանական դիմակայությունն ու հանգուցալուծումը, իսկ հանրությունն այդ հարցում վերածվել է հանդիսատեսի: Իհարկե իշխանության խնդիրն ինքնին կարևոր է, անգամ երբ գործ ունենք այդ խնդրի լուծման գործընթացում դոմինանտ դերակատար, մեղմ ասած, ոչ այնքան որակյալ սուբյեկտների միջև մրցակցության հետ, երբ հարցը թերևս ընդամենը «չարյաց փոքրագույնն» է, գոնե առայժմ, գոնե այս իրավիճակում և ժամանակահատվածում:

Հանրությունն իհարկե դուրս է մղվել այսպես կոչված ընտրական գործընթացի արդյունքում և իշխանությունը, իշխող համակարգը իհարկե պաշտպանիչ մի քանի շերտավոր մեխանիզմով կարողացել է ապահովել իր համար հարցերի լուծման փակ շրջանակը: Խնդիրը սակայն այն է, որ անգամ այդ դեպքում, երբ չկա իշխանությունը ձևավորելու մեխանիզմ, երբ հանրությունը զրկված է այդ լծակից և այն վերադարձնելու հնարավորությունից, ռեսուրսներից, երբ այդ առումով կան թե սուբյեկտըիվ և թե օբյեկտիվ խնդիրներ, գոնե օրակարգի ձևավորման առումով հնարավորությունները շատ ավելի հավասարակշիռ են՝ թեկուզ համեմատության մեջ: Իսկ օրակարգի ձևավորումը այն նվազագույն լծակն է, որով հասարակությունը կարող է իշխանության ձևավորման գործընթացում բացարձակ դիտորդի կարգավիճակից ինչ որ առումով վերածվել նվազագույն մասնակցի, թելադրել որոշակի ուղենիշներ, որոնք ստիպված կլինեն հաշվի առնել իշխանության համար պայքարի մասնակից սուբյեկտներն ու գոնե նվազագույն առումով համապատասխանել դրան:

Այսինքն՝ օրակարգը բովանդակային, հանրային և պետական շահ պարունակող համարժեք, գոնե այն նվազագույն կետն է, որով հանրությունը և հետևաբար նաև հանրային ու պետական շահի անունից հանդես եկող իրապես շահագրգիռ սուբյեկտները կարող են մրցակցություն թելադրել իշխանությանը: Եթե հնարավոր չէ մրցակցել իշխանության ձևավորման համար, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս ժամանակաշրջանում և հատկապես զարգացման շարունակվող դինամիկայի պայմաններում հնարավոր է իշխող համակարգին մրցակցություն թելադրել գոնե օրակարգի հարցում: Երաշխիք չկա, որ իշխանությունն ընդունելու է այն և հետևելու է դրան, բայց կասկածից վեր է, որ չի կարող առնվազն հաշվի առնել դրա գոյությունը, եթե այդ հարցում հանրությունն ու պետության շահն արտահայտող հասարակական-քաղաքական սուբյեկտները կարողանան ցուցաբերել իրապես մրցունակություն ու կրեատիվություն, դուրս գալով մանր քաղաքական ինտրիգների տրամաբանությունից:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում