Հայաստանի Ֆուտբոի ազգային թիմի անդամ Հրայր Մկոյանի կարծիքով Հայաստանի հավաքականը Սենթ Քիթս և Նևիսի դեմ խաղում պայքարելու է հաղթանակի համար:
«Մրցակցի մասին այդքան շատ բան չգիտեինք, բայց մարզիչները մեզ բավականին տեղեկացրել են: Ըստ դրա էլ նախապատրաստվելու ենք խաղին և խաղալու ենք հաղթանակի համար»,- նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Մկոյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հունիսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Սենթ Քիթս և Նևիսի դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին






































