ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները միաձայն ընդունել են օրինագիծ՝ Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցային ցուցակի ընդլայնման վերաբերյալ։
«Բանաձևի նախագիծը հավաքել է 15 «կողմ» ձայն, բանաձևի նախագիծն ընդունվում է միաձայն»,-ասել է ՄԱԿ ԱԽ նախագահ, կազմակերպությունում Բոլիվիայի մշտական ներկայացուցիչը՝ փոխանցում է Interfax-ը։
Հաղորդվում է, որ փաստաթուղթը պատժամիջոցային ցուցակում է ներառում մի քանի կազմակերպություններ ու մասնավոր անձանց, ովքեր, հեղինակների կարծիքով՝ մասնակից են արտերկրում ի շահ Հյուսիսային Կորեայի գործունեությանը։









































