«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին մամուլը տարբեր չինովնիկների «նշանակեց ու ազատեց» ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Մինչդեռ իրականում, բացի Սերժ Սարգսյանից, թերևս ոչ ոք միանշանակ չգիտի, թե ով է փոխարինելու Աղվան Հովսեփյանին:
«Եթե որևէ մեկը կասի, որ հաստատ գիտի, թե ով է լինելու գլխավոր դատախազը, սխալ գիտի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ապագա դատախազի անունը գիտեն միայն Ս. Սարգսյանն ու այն մարդը, ում Սարգսյանն ասել է, որ իրեն նշանակելու է այդ պաշտոնում: Վերջ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀԿ կարկառուն գործիչներից մեկը՝ խորհուրդ տալով փոքր-ինչ համբերել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































