Sunday, 05 07 2026
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

Հետո էլ ասում են՝ գենդեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը խմբագրականում գրում է.

«Թեպետ խորհրդարանում «գենդերի» հարցը կարգավորվում է նոր Ընտրական օրենսգրքով, եւ պարտադիր նորմ է, որ ամեն 4-րդ պատգամավորը կին լինի, այդուհանդերձ, կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել։ Խոսքը հատկապես ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի մասին է, որտեղ բացառապես տղամարդիկ են՝ գեթ մեկ կին չկա։ Ասել է թե՝ պաշտպանական, անվտանգության հարցերին կանացի հոգածության, զգուշավորության, նրբանկատության կարիք չկա։ Ի դեպ, այդպես էր նաեւ նախորդ ԱԺ-ում։ Փոխարենն այստեղ աշխատելու են խորհրդարանի գեներալիտետն ու «կրուտոյները»։

Անցած ԱԺ-ում հանձնաժողովի կազմում էին ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Յուվեցի Կարոն, Աբրահամ Մանուկյանը, Ծաղիկ Ռուբոն, Խաչատուր Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից», ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ-ից՝ Թոխմախի Մհերը, Շմայսը, Արթուր Ստեփանյանը, ինչպես նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը։ Նախագահն էլ չի փոխվել՝ Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանն է։ Այս անգամ հանձնաժողովի նորեկներն են Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, Աբրահամ Մանուկյանի որդի Արթուրը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ «Ելք»-ից, ՀՅԴ-ից՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ՀՀԿ-ից եւս երեք գեներալ՝ Ալիկ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Ֆելիքս Ցոլակյան։

Ինչո՞ւ են խուսափում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդգրկել այս հանձնաժողովում, չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում անգամ պաշտպանության նախարարի պաշտոնն են կանանց վստահում։ Սասուն Միքայելյանը հակադարձեց, որ որեւէ մեկը չի արգելում․ «Թող լինեին»։ Այսինքն՝ կանանց չի՞ հետաքրքրել ոլորտը։ «Մի բզբզեք, եղան՝ մենք չթողեցի՞նք, ի՞նչ կապ ունի՝ գեներալներ են աշխատում, ով է աշխատում։ Մեր մոտից ես եմ ներկայացվել, որովհետեւ ճանապարհ եմ անցել, բայց եթե կլինի մի կին, որ կուզի այդ հանձնաժողովում աշխատել, ես սիրով տեղս կզիջեմ իրեն»։

 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում