Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսը հրապարակել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպման ծաղանկարը՝ վերջինիս պատկերելով որպես շնիկ: Երկու երկրների ղեկավարների բանակցությունները կայացել են մայիսի 29-ին Վերսալում:
«Մակրոնն ընդունեց Պուտինին» վերտառությամբ նկարում, որը տպագրված Է հրատարակության թարմ համարում, պատկերված Է Ռուսաստանի նախագահը՝ խիստ կոստյում հագած, որի ձեռքից կառչել Է Մակրոնի գլխով շնիկը: «Պառկե՛լ տեղում»,- ասում Է Պուտինը կարմրաչ Էակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







































