ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում Է, որ ամերիկացի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփն անկեղծ Է, ինչն այնքան Էլ բնորոշ չԷ քաղաքական գործչին, հայտնում Է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Թրամփն «անկեղծ Է, ինչն անսովոր Է քաղաքական գործչի համար»:
Նաեւ Պուտինը հայտարարել Է ամերիկացի պաշտոնակցի հետ երկխոսության պատրաստակամության մասին: Պուտինի կարծիքով՝ Թրամփն «այն մարդը չԷ, որը խորհրդի կարիք ունի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































