Որոշ արժեքավոր իրեր, որոնք ուղևորները թողել են ջրասույզ եղած Costa Cocorida նավում, կհաջողվի վերադարձնել տերերին: Այս մասին հայտնել են նավը բարձրացնելու աշխատանքների մասնակից ընկերության ներկայացուցիչները:
Առաջին հերթին հնարավոր կլինի վերադարձնել չհրկիզվող պահարաններում պահված իրերը, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Երբ Costa Concorida-ն ամբողջությամբ անվտանգ դիրքում լինի, հատուկ մասնագետները կանցնեն բոլոր նավախցերով և կբացեն չհրկիզվող պահարանները: Իրերը կվերադարձվեն համաձայն աղետից հետո թողնված նկարագրությունների»,- ասել է Costa Concorida-ի սեփականատեր Carnival ընկերության տնօրեն Մայքլ Թամը:








































