Ռուսաստանի իշխանություններն արգելել են Չեռնոգորիայի վարչապետի և խորհրդարանի խոսնակի մուտքը Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Վեչերնիե Նովոստի» լրատվական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ «սև ցուցակ»-ում ներառված է առնվազն 70 մարդ: Նշվում է, որ Ռուսաստան մուտքի արգելքն ավարտվել է Չեռնոգորիայի կառավարության այն անդամներին, որոնք հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Չեռնոգորիայում ռուս 5 դիվանագետներ հայտարարվել էին պերսոնա նոն գրատա:











































