Այսօր Ճապոնիայում սրտային անբավարարությունից մահացել է Էյձի Տոյոդան, ով երկար տարիներ գլխավորել է Toyota կորպորցիան և դարձրել այն համաշխարհային խոշորագույն ավտոարտադրողներից մեկը: Toyota բրենդի ստեղծողը մահացել է Տոյոդա քաղաքի հիվանդանոցում, որտեղ գտնվում է ընկերության կենտրոնակայանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տոյոդան եղել է Սակիտի Տոյոդայի զարմիկը: Սակիտին եղել է կորպորացիայի հիմնադիրը, որը սկզբում զբաղվել է միայն կարի մեքենաների արտադրությամբ:
1937 թվականին միացյալ խմբի շրջանակում ստեղծվել է ատոմեքենաշինական ընկերությունը, որտեղ առաջին իսկ օրից աշխատել է Էյձին:
Նրա վերահսկողության ներքո է մշակվել առաջին՝ ամբողջովին ճապոնական Crown թեթև մեքենան: Էյձին հասել է պատմական բեկման. 1957 թվականին ընկերության մեքենաները սկսել են արտահանվել ու վաճառվել ԱՄՆ-ում:
Սեպտեմբերի 12-ին նա դարձել է 100 տարեկան:









































