Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հասարակության մոտ սթրեսային իրավիճակ էր ստեղծվում. ինչո՞ւ է ՊԲ-ն որոշել շաբաթը մեկ սահմանից լուր տրամադրել

Արցախի պաշտպանության նախարարությունը որոշել է սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն ամեն օր չներկայացնել։ Այն կներկայացվի շաբաթը մեկ անգամ։

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է, որ  իր կարծիքով՝  մտահղացումը  սխալ է.« Տասնյակ հազարավոր մարդիկ առավոտյան իրենց օրը սկսում են «սահմանից»։ Սահմանի կրակոցների մասին, միևնույնն է, մարդիկ իմանում են։ Իմանում են իրենց որդիներից, հարազատներից, ընկերներից։ Իսկ սահմանի լուրերն առաջինը պիտի հաղորդի պաշտպանության նախարարությունը։ Մանավանդ որ իրավիճակը նույնն է, հակառակորդը շարունակում է կրակել տարբեր տրամաչափի զենքերից»,-գրել է Բաղդասարյանը։

«Առաջին լրատվական»-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է նման որոշում կայացվել.«Որևէ ենթատեքստ չկա՝ պարզապես ամեն օր նույն ինֆորմացիան տալը այդքան էլ ճիշտ չէ։ Դա դառնում է մի ոճ, որը հասարակության մոտ դժգոհություն էր առաջացնում։ Դրա համար որոշվել է մի քանի օրը մեկ, շաբաթը մեկ կամ կարևոր իրադարձությունների ժամանակ տալ տեղեկատվություն»,-ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, թե զինծառայողների ծնողները,  հարազատները ամեն առավոտ սպասում են հենց սահմանից լուրերին, և այս որոշումը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ՝ Բաբայանն ընդգծեց. «Հասկանում եմ, բայց եթե չկա լուր՝ ավելի լավ, ուրեմն վատ բան չի եղել։ Հիմա քանի անգամ են կրակել, ինչ զինատեսակից՝ տեխնիկական խնդիր է։ Մյուս տեսանկյունից էլ եթե նայենք՝ ամեն օր ասել, որ այսքան կրակոց   է եղել՝ հասարակության մոտ ոչ առողջ, սթրեսային մթնոլորտ ենք ստեղծում։ Սա որևէ ձև իրավիճակը չի փոխում, տեղեկատվական հոսքերը չեն փակվում։ Մեկ կամ երկու շաբաթ հետո կսովորեք նաև այդ ոճին»։

Հետաքրքվեցինք նաև, սա եղել է Պաշտպանության բանակի՞, թե՞ անձամբ նախագահ Բակո Սահակյանի որոշումը.«Ո՛չ, նախագահ Սահակյանն այստեղ կապ չունի։ Իրենք ամեն հարցը հո չե՞ն քննարկելու ինչպես անեն։ Նախարարությունն այդպես է որոշել, սա որևէ արմատական իրավիճակ չի փոխում։ Սա այնպիսի որոշում չէ, որ նախագահի կամ վարչապետի մակարդակով լուծվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում