Monday, 29 06 2026
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը

«Քաղաքական գլուխկոնծին պետք է որ հանգեցնի առնվազն ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի էական փոփոխության». Facebook

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 3-ին Հայաստանի` Մաքսային Միության մեջ մտնելու ցանկության մասին պարոն Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունն օրինաչափ էր և սպասելի հատկապես Պուտին-Ալիև օգոստոսյան հանդիպման արդյունքների համատեքստում: Ինչպես անհնար էր ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ֆուտբոլային «դիվանագիտության» շրջանակներում` այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանի վերահսկողությունն իրականացվում է ռուս սահմանապահների կողմից, նույն կերպ էլ անպատկերացնելի է Հայաստանի իրական եվրաինտեգրումը Հայաստանում ներկայումս գործող իշխանական համակարգի այսօրվա որակների պահպանման պարագայում:

Գոյություն ունի մի կողմից` հայկական իշխող վերնախավի ու եվրոպական արժեհամակարգի աշխարհայացքային անհամատեղելիություն, որը միջնաժամկետ հեռանկարում լրջորեն խոչընդոտելու է առարկայական մերձեցմանը, իսկ մյուս կողմից` համընդգրկուն է Հայաստանում քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքն ունեցող անհատների շատ նեղ շրջանակի անձնական կախվածությունը Ռուսաստանի Նախագահի ու կառավարական տարատեսակ «բարձր դռների» բարեհաճ վերաբերմունքից:

Ստեղծված իրավիճակում հատկապես մեծ պետք է լինի այն հայ պաշտոնյաների, դիվանագետների հիասթափությունը, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն օր առաջ ստորագրելու համար և անկեղծորեն հավատացել են, որ այս ուղղությունը միակ հնարավոր տարբերակն է Հայաստանի համար:

Կարծում եմ, որ տեղի ունեցած քաղաքական գլուխկոնծին պետք է որ հանգեցնի առնվազն ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի էական փոփոխության: Կատարվածի լույսի ներքո միանգամայն տրամաբանական կլինի, եթե առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը թողնի իր ներկայիս պաշտոնն ու ստանձնի ՌԴ-ում ՀՀ Դեսպանի պարտականությունները:

Իսկ մենք բոլորս պետք է գիտակցենք` քանի դեռ ինքներս ներքուստ չենք փոխվել ու պատրաստ ենք երկակի չափանիշներով առաջնորդվել, ապա ինչ միջպետական միավորման անդամ էլ դառնանք, քաղաքական և կենցաղային մակարդակում նույն գանձագողն ու անճարակն ենք մնալու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում