Tuesday, 23 06 2026
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ

Ուկրաինան կարող է դառնալ Ռուսաստանի մարզ, եթե մտնի Մաքսային միություն. Բժեզինսկի

Ուկրաինան կարող է դառնալ Ռուսաստանի «մարզ»՝ կարծում է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Այս մասին նա հայտարարել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

Բժեզինսկու կարծիքով՝ Մաքսային միությունն ունի ավելի շատ քաղաքական դրդապատճառներ, քան տնտեսական:

«Բացարձակապես ակնհայտ է, որ դրա էությունը կայանում է հետխորհրդային երկրներին մեկը մյուսի հետևից հպատակեցնելու մեջ: Ուկրաինան այդ կոնտեքստում ամենամեծ «ավարն է» և կարծում եմ, որ ռուսները լի են նրան հպատակեցնելու վճռականությամբ: Իրականում հարցը կայանում է նրանում՝ արդյոք ուկրաինացիները պատրա՞ստ են պաշտպանել իրենց անկախությունը: Այդ պատճառով իրենք՝ ուկրաինացիները պետք է որոշեն՝ արդյո՞ք կրկին մարզ են լինելու մեծ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:

Բժեզինսկին չի բացառում, որ Ուկրաինան կարող է հետևել Հայաստանի օրինակին, որը Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման պայմանավորվածություններից հետո ամեն դեպքում թեքվեց դեպի Մաքսային միություն, որից հետո ԵՄ-ում հայտարարեցին, որ համաձայնագիր չի ստորագրվի:

«Ուկրաինան, իհարկե, շատ ավելի մեծ երկիր է: Որոշ իմաստով նա Ռուսաստանի հետ ավելի փոխկապակցված հարաբերություն ունի, քան Հայաստանը, որը աշխարհագրականորեն, այսպես ասած, կտրված է»,- ասել է նա:

Բժեզինսկու կարծիքով՝ Կրեմլը փորձում է վերակենդանացնել թոշնող ուսմունքը:

«Սակայն հեռավոր հեռանկարում ուկրաինա-եվրոպական ավելի մոտ հարաբերությունները ուղի կհարթեն ռուս-եվրոպական ավելի սերտ փոխհարաբերությունների համար, քանի որ հասկանալի է, որ Ուկրաինան և Ռուսաստանը փիլիսոփայորեն և մշակութորեն Եվրոպայի մի մասն են: Ուկրաինան սերտ համագործակցում է Ռուսաստանի հետո, քանի որ օգուտ ունի դրանից, սակայն անուղղակիորեն դրանից օգուտ ունի նաև Ռուսաստանը»,- ասել է նա:

Բժեզինսկու կարծիքով՝ դա Ռուսաստանի համար ավելի հեռանկարային ապագա է, քան այն տարբերակը, երբ Ռուսաստանը մեկուսացված է և փորձում է կաշառելու միջոցով հասնել իր նոր կայսրությանը Ուկրաինայի ինտեգրմանը՝ միևնույն ժամանակ սեղմված մնալով միավորված Եվրոպայի և Չինաստանի միջև, որը գնալով հզորանում է:

Բժեզինսկին համոզված է, որ Ուկրաինայի մերձեցումը Եվրոպայի հետ պայմաններ է ստեղծում, որոնք կաջակցեն նաև Ռուսաստանի մերձեցմանը Եվրոպային՝ եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը:

«Այդ պատճառով դա ամենաառաջինը ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և ընդհանուր առմամբ Եվրոպայի շահերից է բխում, որ Եվրոպային անդամակցելու Ուկրաինայի գործընթացը սաբոտաժի չենթարկվի, չընդհատվի և չվերածվի Ուկրաինան Ռուսաստանի մեծ կայսրությանը ենթարկելու փորձերի»,- ընդգծել է Բժեզինսկին:

Նա հավելել է, որ Ուկրաինան ինքը պետք է ընտրի իր ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում