Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իտալական «Միլան»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական վնասվածք է ստացել Ա Սերիայի 3-րդ տուրում կայացած «Տորինո»-ի դեմ խաղում և շարքից դուրս մնացել 1 ամսով:
Կական հրաժարվել է վնասվածքից վերականգնման ժամանակահատվածում աշխատավարձ ստանալ:
«Երեկ վատ օր էր ինձ համար: Ես իսկապես չէի սպասում, որ ամեն ինչ այսպես կդասավորվի: Շատ դժվար է համակերպվել այդ մտքին:
Ես առանձնազրույց եմ ունեցել Գալիանիի ու ակումբի բժշկական անձնակազմի հետ, որից հետո որոշել եմ, որ այս պահին ակումբից բացի աջակցությունն այլ բան չեմ պահանջելու:
Հենց այդ պատճառով հրաժարվել եմ աշխատավարձ ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ խաղադաշտ չեմ վերադարձել»,- հայտարարել է Կական:






































