Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիարակությանն ու այդ ուղղությամբ համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործմանը: Տեղյակ եմ, որ ս.թ. հուլիսին Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանող շուրջ 1000 մարզիկ։ Ողջունելով Երևանում մարզախաղերի կազմակերպումն ու անցկացումը` նաև նշեմ, որ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը: Եվ համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել միությանը՝ մարզախաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման հարցում», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Գնահատելով Երևանի քաղաքապետի հետևողականությունն՝ ուղղված միության նախաձեռնությունների կյանքի կոչմանը, Գառնիկ Մկրտիչյանը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս Երևանում էլ ավելի ակտիվացնել միության գործունեությունն ու տարբեր միջոցառումների կազմակերպումը:

«Պարոն քաղաքապետ, իսկապես հաճելի է, երբ կողքիդ ունես վստահելի գործընկեր, ով մշտապես աջակցում է բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են հայրենասեր ու պատասխանատու սերունդ դաստիարակելուն: Մենք անչափ կարևում ենք նաև այն հանգամանքը, որ մեր միությունը հանդիսանում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ: Սա ևս մեկ ապացույց է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես կարևորում է երիտասարդության ներուժը»,- նշել է Գառնիկ Մկրտիչյանը:

Հանդիպման շրջանակում Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել միության 10-րդ մարզախաղերի հետ կապված մանրամասները՝ վստահեցնելով, որ այն Երևանում կապահովի իսկապես մարզական ու տոնական տրամադրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում