Ուոթերթաունի ոստիկանական բաժանմունքի կայքին բոլոր ցանկացողները կարող են ուղարկել ահաբեկչի ու իրավապահների «դրամատիկ հակամարտության» լուսանկարները: Լավագույն լուսանկարները նախատեսվում է հրապարակել 2014թ. օրացույցում՝ հաղորդում է իսպանական ABC թերթը:
Ուոթերթաուն քաղաքի ոստիկաններն էին ապրիլի 19-ին ամբողջ ուժով ձեռնամուխ եղել բռնելու Բոստոնի մարաթոնի ահաբեկչության կասկածյալին:
Օպերացիայի հետևանքով Ռիչարդ Դոնահյուն ազդրի շրջանում ծանր վնասվածք էր ստացել Ցարնաև եղբայրների հետ փոխրաձգության ժամանակ, ու մինչ կժամանեին ոստիկանները՝ նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ:
Ներկայում Ուոթերթաունի ոստիկանությունում որոշել են հավերժացնել նրա հերոսությունը և թողարկել օրացույց՝ Ցարնաևի ձերբակալության լավագույն լուսանկարներով:









































