Friday, 05 06 2026
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին

Ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտվում են

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ «Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:

Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:

Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները:

Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր:

Ոստիկանության համար առավել ևս մտահոգիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:

Ոստիկանությունը խոստացել էր հանրությանը պարբերաբար իրազեկել հիշյալ գործերի քննության և արդյունքների վերաբերյալ:

Մասնավորապես, սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու օր առաջ, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի միջնամասում մի քանի անձինք վեճի են բռնվել իր հետ ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Ավետիսյանին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 1968 թ. ծնված Ա. Աղայանը և 1993 թ. ծնված Ա. Մկրտչյանը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը:

Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ ու կատարվում էր նախաքննություն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերում է արձանագրված մյուս միջադեպերին, ապա՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան Սուրեն Սաղաթելյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Տեր-Գաբրիելյան և Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել են իրենց վրա ու ծեծի ենթարկել: Ժամը 23.20-ին և 23.25-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդումներ են ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Սեպտեմբերի 6-ին Ս. Սաղաթելյանից և Հ. Արշամյանից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտից՝ «կրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արման Ալեքսանյանը, որը հայտնել է, որ քաղաքապետարանի մոտ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Նույն օրը, ժամը 3.25-ին, Ա. Ալեքսանյանից ընդունվել է հաղորդում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում