Սինայի թերակղզում գրոհայինները պայթեցրել են եգիպտացի ոստիկանների ավտոբուս, որի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Պատահարը տեղի է ունեցել Գազայի հետ հատվածի մոտ՝ Ռաֆահ քաղաքում:
Եգիպտոսի բանակն ավելի քան մեկ շաբաթ Սինայի թերակղզում՝ Շեյխ-Զուցեյդ և Ռաֆահ քաղաքներում, շարունակում է գործողություններն ընդդեմ գրոհայինների: Այս ընթացքում ոչնչացվել է շուրջ 40 գրոհային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի բանակը կքանդի տները և այն շինությունները, որոնք կառուցվել են Գազայի հետ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա:










































