Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը տեղափոխելէ իր նոր սինգլի շնորհանդեսը, քանի որ կոմպոզիցիան արդեն հայտնվելէ համացանցում: Նա որոշել է իր հիթը ներկայացնել նախատեսված օրվանից 1 օր շուտ, հայտնում է viva.ua-ն:
Բրիթնիի պարային կոմպոզիցիայի շնորհանդեսը եղել է երեկ: Սինգլը դառնալու է նրա նոր ստուդիական ալբոմի առաջատար սինգլներից մեկը:
Երգը կոչվում է Work Bitch: Այն անսպասելի է եղել արտիստի երկրպագուների համար, քանի որ երաժշտությունը բացարձակ նման չէ այն երաժշտական ոճին, որը սովոր են լսել Բրիթնիի երկրպագուները: